«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի իններորդ թողարկման պարտատոմսերը թույլատրվել են առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում


Երևան, Հայաստան, 2014-02-21 06:35 CET (GLOBE NEWSWIRE) -- 2014թ. փետրվարի 21-ին Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 9րդ թողարկումը թույլատրվեց առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում: Պարտատոմսերը NMCCB9 հապավմամբ շրջանառվելու են բորսայի պարտատոմսերի ազատ շուկայում (Cbond):

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 805 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով և մեկ տարի մարման ժամկետով 8,050 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր:

Հիշեցնենք, որ պարտատոմսերի այս թողարկումը տեղաբաշխվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում 2014թ. փետրվարի 5-ին: Տեղաբաշխմանը ենթակա էին 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 1 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով և 12 ամիս մարման ժամկետով 100,000 հատ զեղչատոկոսային պարտատոմս: Ընկերության ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել էր 924,419,680 ՀՀ դրամ, իսկ տեղաբաշխումից ստացված հասույթը՝ 741,058,200 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել էր 8,6766%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 8,8013%:   

Ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի ևս երեք թողարկումներ թույլատրված են առևտրին և շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի ազատ շուկայում:

Տեղաբաշխման մանրամասն տվյալները կարող եք ներբեռնել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնից՝ www.nasdaqomx.am:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի մասին
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:

NASDAQ OMX-ի մասին

NASDAQ OMX (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատակարարն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով NASDAQ OMX-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմիզացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: NASDAQ OMX-ի հարթակում ցուցակված են ավելի քան 8 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,200 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000: Ավելին իմանալու համար այցելեք www.nasdaqomx.com:

26.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ:

         ԶԼՄ հետ հաղորդակցման պատասխանատու՝
         Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտ
         +374 10 543 321 լր. 115
         eugenia.evoyan@nasdaqomx.am, eugenia.evoyan@nasdaqomx.com