«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 10րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում


Երևան, Հայաստան, 2014-05-15 12:23 CEST (GLOBE NEWSWIRE) -- 2014թ. մայիսի 15-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 10րդ թողարկումը ցուցակվեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ընգրկելով հիմնական Abond ցուցակում:

Ազգային Հիփոթեքային Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի  10% եկամտաբերությամբ այս պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում NMCCB2A հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

«2014 թվականի գարունը Ազգային Հիփոթեքային Ընկերության համար արձանագրվեց երկու կարևոր ամսաթվով – առաջինը ապրիլի 23-ը, երբ թողարկվեցին և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում հաջողությամբ տեղաբաշխվեցին Ընկերության առաջին միջին ժամկետայնության պարտատոմսերը և երկրորդը` այսօր, մայիսի 15-ին, երբ այդ պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Abond հարթակում: Երկու փաստերն էլ վկայում են Ընկերության նկատմամբ շուկայի մասնակիցների բարձր վստահության մասին, ինչը Ընկերությունը իր հետագա գործունեության ընթացքում ավելի կամրապնդի: Ելնելով գործունեության առանձնահատկություններից, Ընկերությունը առաջիկայում նախատեսում է մեծացնել թողարկվող պարտատոմսերի ծավալները, ինչպես նաև երկարացնել դրանց մարման ժամկետները»,  նշեց Ազգային Հիփոթեքային Ընկերության Գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը:

«Մենք բարձր ենք գնահատում Ազգային Հիփոթեքային Ընկերության ակտիվ գործունեությոնը Հայաստանի արժեթղթերի շուկայում: Ընկերության պարտատոմսերի թվով տասներորդ այս թողարկման ցուցակումը և ընգրկումը բորսայական հիմնական Abond ցուցակում վկայում է այն մասին, որ Ընկերությանը հաջողվել է ձեռք բերել ներդրողների վստահությունը և շուկային նոր ներդրումային գործիք առաջարել», նշեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Հիշեցնենք, որ պարտատոմսերի այս թողարկումը տեղաբաշխվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում 2014թ. ապրիլի 23-ին: Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել էր 2,478,193,315 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել է 981,365,520 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը կազմել է 97,625.24 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.7688%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 10.9501%:

Այս թողարկումը ԱՀԸ ՎՎԿ պարտատոմսերի թողարկումներից առաջինն է, որն ընգրկվել է հիմնական Abond ցուցակում, ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի ևս երեք թողարկումներ թույլատրված են առևտրին և շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի ազատ շուկայում:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվող գործիքներին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքի՝ www.nasdaqomx.am, «Ֆինանսական գործիքներ» բաժնից:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի մասին
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:

NASDAQ OMX-ի մասին

NASDAQ OMX (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատակարարն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով NASDAQ OMX-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմիզացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: NASDAQ OMX-ի հարթակում ցուցակված են ավելի քան 8 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,200 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000: Ավելին իմանալու համար այցելեք www.nasdaqomx.com:

26.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ:

         ԶԼՄ հետ հաղորդակցման պատասխանատու՝
         Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտ
         +374 10 543 321 լր. 115
         eugenia.evoyan@nasdaqomx.am, eugenia.evoyan@nasdaqomx.com