ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարել է «Բորսայի Լավագույն Անդամ 2012» մրցանակաբաշխության հաղթողներին


Երևան, Հայաստան, 2013-03-15 16:43 CET (GLOBE NEWSWIRE) -- 2013թ. մարտի 15-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան հատուկ արարողության ժամանակ հայտարարեց «Բորսայի լավագույն անդամ 2012» մրցանակաբաշխության հաղթողներին: Մրցանակաբաշխությունն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ և 2012թ.-ի արդյունքներով Բորսայի կողմից մրցանակներ հանձնվեցին հետևյալ ավանդական անվանակարգերում `

  • Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում
  • Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում
  • Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում
  • Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում
  • Բորսայի լավագույն անդամ՝ գեր-անվանակարգ, որի շրջանակներում հաշվի է առնվում Բորսայի անդամների գործունեությունը բոլոր հարթակներում և ներդրումը բորսայական առևտրի զարգացման նախաձեռնություններում:

Արմենբրոկ ԲԲԸ-ն հաղթող ճանաչվեց «Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում: Լավագույնների եռյակում էին նաև Կապիտալ Ինվեստմընթս ՓԲԸ-ն և Արմսվիսբանկ ՓԲԸ-ն:

Արարատբանկ ԲԲԸ-ն երկրորդ անգամ ճանաչվեց Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում: Այս անվանակարգում ներկայացված լավագույն թեկնածու-ըներություններն էին նաև Զարգացման Հայկական Բանկ ԲԲԸ-ն և Ամերիաբանկ ՓԲԸ-ն:

Ամերիաբանկ ՓԲԸ-ն արժանացավ «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչմանը` լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով Յունիբանկ ՓԲԸ-ին և ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ին: Նշանակալի է, որ Ամերիաբանկ ՓԲԸ-ն որպես թեկնածու ներկայացված էր նաև «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոնսերի շուկայում» անվանակարգում:

Արարատբանկ ԲԲԸ-ն ճանաչվեց Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում: Հարկ է նշել, որ նախորդ տարի Արարատբանկ ԲԲԸ-ն այս անվանակարգի թեկնածուների շարքում էր, իսկ այս տարի նվաճեց «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում» կոչումը: Այս անվանակարգի մյուս թեկնածուներն էին Հայբիզնեսբանկ ԲԲԸ-ն և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն:

Արարատբանկ ԲԲԸ-ն երկրորդ անգամ հաղթող ճանաչվեց գեր-անվանակարգում և արժանացավ «2012թ. Բորսայի լավագույն անդամ» կոչմանը՝ հաշվի առնելով ընկերության ակտիվ գործունեությունը Բորսայի տարբեր հարթակներում, ինչպես նաև իր ակտիվ քաղաքականությունը` որպես թողարկող: Այս անվանակարգում լավագույնների շարքում էին նաև Ամերիաբանկ ՓԲԸ-ն և ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ն:

«Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու Բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:

Մրցանակը շնորհվում է տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Բորսայի անդամ հանդիսացող ընկերություններից լավագույններին:

Ավելի մասնրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.nasdaqomx.am կայքի «Բորսայի լավագույն անդամ 2012» էջը:

 

NASDAQ OMX-ի մասին

Էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX Group-ը ապահովում է տնտեսական զարգացումները և նորարար տեխնոլոգիաներ բորսայական առևտրի ամբողջ ցիկլի համար՝ սկսած ռիսկի կառավարումից մինչ առևտուրը, վերահսկողությունը և քլիրինգը: ԱՄՆ-ում և Եվրոպայում մենք գործարկում ենք շուրջ 23 շուկաներ, 3 քլիրինգային ընկերություններ և 5 կենտրոնական դեպոզիտարիաներ, որոնք սպասարկում են բազմաթիվ գործիքներ՝ բաժնետոմսեր, օպցիոններ, պարտատոմսեր, ածանցյալ գործիքներ, ապրանքներ, ֆյուչրսներ և կառուցվածքային գործիքներ: Մեր տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս մշակել վարկյանում ավելի քան 1 մլն հաղորդագրություններ 40 միկրովարկյան արագությամբ և համակարգի 99.999% հասանելիությամբ: NASDAQ OMX-ը աշխատում է 50 զարգացած և զարգացող երկրների ավելի քանի 70 շուկաներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: Մեր մրցանակակիր տեղեկատվական պրոդուկտները և համաշխարհային ինդեքսները հանդիսանում են ֆինանսական շուկաների չափորոշիչներ: Մեր հարթակներում ցուցակված են 6 տրլն ԱՄՆ դոլարի շուկայական կապիտալիզացիա ունեցող շուրջ 3,400 ընկերություններ, որոնց ինովացիաները ձևավորում են մեր աշխարհը: Մենք այսօր ենք ստեղծում կապիտալի հնարավորություններ ապագա գաղափարների համար: Այստեղ յուրաքանչյուր օր աշխարհը մեծ քայլերով առաջ է գնում: Բարի գալուստ NASDAQ OMX-ի դար: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.nasdaqomx.com կայքը, ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում (http://www.facebook.com/NASDAQ) և Twitter-ում (http://www.twitter.com/nasdaqomx): (Բորսայական հապավում՝ NDAQ,  S&P 500-ի անդամ):

26.01.2009թ.-ից Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ԲԲԸ-ն դարձավ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

         NASDAQ OMX Armenia
         ԶԼՄ հետ հաղորդակցման պատասխանատու՝
         Եվգենիա Էվոյան
         Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն
         +374 10 54 33 21 լր.115
         eugenia.evoyan@nasdaqomx.am, eugenia.evoyan@nasdaqomx.com