Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան դասընթաց է կազմակերպել Հայաստանի Պարտադիր Կենսաթոշակային Տեղեկատվական Համակարգի (AMPIS) վերաբերյալ


Երևան, Հայաստան, 2013-08-02 15:34 CEST (GLOBE NEWSWIRE) -- 2013թ.-ի հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) Էստոնական eCSD Expert ընկերության և ՀՀ Կենտրոնական Բանկի հետ համատեղ, առաջին անգամ կազմակերպել է հատուկ դասընթաց կենսաթոշակային հաշվի օպերատորների աշխատակիցների համար, որոնք սպասարկելու են ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի մասնակիցներին սկսած 2014թ. հունվարի 1-ից, երբ ներդրվելու է կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:

Դասընթացի մասնակիցները ստացան առավել խորը գիտելիքներ ՀՀ կենսաթոշակային օրենսդրության վերաբերյալ, իսկ դասընթացի կիրառական մասը ներառում էր Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգի (AMPIS) հետ աշխատանքը: Նշենք, որ AMPIS ծրագիրը մշակվել է eCSDX՝ NASDAQ OMX Tallinn-ի էստոնական ֆոնդային բորսայի դուստր ձեռնարկության հետ համատեղ:  Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան վկայականներ, որոնք վերջիններիս հնարավորություն են տալիս աշխատելու AMPIS ծրագրի հետ:

Ներկայումս ՀԿԴ-ն ՀՀ Կենտրոնական Բանկի հետ համատեղ իրականացնում են կրթական ծրագրեր կենսաթոշակային հաշվի օպերատորների աշխատակիցների համար, որոնք անմիջապես սպասարկելու են ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, իսկ վերջիններիս կենսաթոշակային հաշիվների կենտրոնացված ռեեստրրի վարումը նախատեսվում է իրականացնել ՀԿԴ-ի կողմից:

 

NASDAQ OMX-ի մասին

Էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX Group-ը ապահովում է տնտեսական զարգացումները և նորարար տեխնոլոգիաներ բորսայական առևտրի ամբողջ ցիկլի համար՝ սկսած ռիսկի կառավարումից մինչ առևտուրը, վերահսկողությունը և քլիրինգը: ԱՄՆ-ում և Եվրոպայում մենք գործարկում ենք շուրջ 23 շուկաներ, 3 քլիրինգային ընկերություններ և 5 կենտրոնական դեպոզիտարիաներ, որոնք սպասարկում են բազմաթիվ գործիքներ՝ բաժնետոմսեր, օպցիոններ, պարտատոմսեր, ածանցյալ գործիքներ, ապրանքներ, ֆյուչրսներ և կառուցվածքային գործիքներ: Մեր տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս մշակել վարկյանում ավելի քան 1 մլն հաղորդագրություններ 40 միկրովարկյան արագությամբ և համակարգի 99.999% հասանելիությամբ: NASDAQ OMX-ը աշխատում է 50 զարգացած և զարգացող երկրների ավելի քանի 70 շուկաներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: Մեր մրցանակակիր տեղեկատվական պրոդուկտները և համաշխարհային ինդեքսները հանդիսանում են ֆինանսական շուկաների չափորոշիչներ: Մեր հարթակներում ցուցակված են 6 տրլն ԱՄՆ դոլարի շուկայական կապիտալիզացիա ունեցող շուրջ 3,400 ընկերություններ, որոնց ինովացիաները ձևավորում են մեր աշխարհը: Մենք այսօր ենք ստեղծում կապիտալի հնարավորություններ ապագա գաղափարների համար: Այստեղ յուրաքանչյուր օր աշխարհը մեծ քայլերով առաջ է գնում: Բարի գալուստ NASDAQ OMX-ի դար: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.nasdaqomx.com կայքը, ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում (http://www.facebook.com/NASDAQ) և Twitter-ում (http://www.twitter.com/nasdaqomx): (Բորսայական հապավում՝ NDAQ,  S&P 500-ի անդամ):

26.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ “Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա” ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

         ԶԼՄ հետ հաղորդակցման պատասխանատու՝
         Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտ
         +374 10 543 321 լր. 126
         eugenia.evoyan@nasdaqomx.am,
         eugenia.evoyan@nasdaqomx.com