Սեյրան Սարգսյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհրդի անդամ


Երևան, Հայաստան, 2013-08-05 16:18 CEST (GLOBE NEWSWIRE) -- Պարոն Սեյրան Սարգսյանը նշանակվել է  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհրդի  անդամ: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի խորհրդի անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 26.07.2013թ.-ից: 

Պարոն Սարգսյանն իր կարիերան սկսել է 1996թ.-ից՝ աշխատելով Հայաստանի և ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի տարբեր կազմակերպություններում: 2006թ.-ից պրն Սարգսյանն ընդունվել է աշխատանքի Հայաստանի Բանկերի Միություն, որտեղ նախ զբաղեցրել է Գործադիր տնօրենի, այնուհետև 2006-ից 2011թթ.՝ Փոխնախագահի պաշտոնները: Ներկայումս նա հանդիսանում է Հայաստանի Բանկերի Միության Գործադիր տնօրեն:

Պարոն Սարգսյանն ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ունի թեկնածուի գիտական աստիճան՝ շնորհված ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կողմից, ինչպես նաև Մագիստրոսի կոչում ԱՄՆ-ի Այովայի պետական համալսարանի կողմից:

Ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամների մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել www.nasdaqomx.am մեր պաշտոնական ինտերնետային կայքը:

NASDAQ OMX-ի մասին

Էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX Group-ը ապահովում է տնտեսական զարգացումները և նորարար տեխնոլոգիաներ բորսայական առևտրի ամբողջ ցիկլի համար՝ սկսած ռիսկի կառավարումից մինչ առևտուրը, վերահսկողությունը և քլիրինգը: ԱՄՆ-ում և Եվրոպայում մենք գործարկում ենք շուրջ 23 շուկաներ, 3 քլիրինգային ընկերություններ և 5 կենտրոնական դեպոզիտարիաներ, որոնք սպասարկում են բազմաթիվ գործիքներ՝ բաժնետոմսեր, օպցիոններ, պարտատոմսեր, ածանցյալ գործիքներ, ապրանքներ, ֆյուչրսներ և կառուցվածքային գործիքներ: Մեր տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս մշակել վարկյանում ավելի քան 1 մլն հաղորդագրություններ 40 միկրովարկյան արագությամբ և համակարգի 99.999% հասանելիությամբ: NASDAQ OMX-ը աշխատում է 50 զարգացած և զարգացող երկրների ավելի քանի 70 շուկաներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: Մեր մրցանակակիր տեղեկատվական պրոդուկտները և համաշխարհային ինդեքսները հանդիսանում են ֆինանսական շուկաների չափորոշիչներ: Մեր հարթակներում ցուցակված են 6 տրլն ԱՄՆ դոլարի շուկայական կապիտալիզացիա ունեցող շուրջ 3,400 ընկերություններ, որոնց ինովացիաները ձևավորում են մեր աշխարհը: Մենք այսօր ենք ստեղծում կապիտալի հնարավորություններ ապագա գաղափարների համար: Այստեղ յուրաքանչյուր օր աշխարհը մեծ քայլերով առաջ է գնում: Բարի գալուստ NASDAQ OMX-ի դար: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.nasdaqomx.com կայքը, ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում (http://www.facebook.com/NASDAQ) և Twitter-ում (http://www.twitter.com/nasdaqomx): (Բորսայական հապավում՝ NDAQ,  S&P 500-ի անդամ):

26.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ “Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա” ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

         ԶԼՄ հետ հաղորդակցման պատասխանատու՝
         Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտ
         +374 10 543 321 լր. 126
         eugenia.evoyan@nasdaqomx.am,
         eugenia.evoyan@nasdaqomx.com