Ռուսաստանի Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան կնքեցին օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր


Երևան, Հայաստան / Մոսկվա, Ռուսաստան, 2014-02-04 08:11 CET (GLOBE NEWSWIRE) -- Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիա՝ Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան (ԱՀԴ), և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) կնքեցին ՀԿԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր:

Համաձայն պայմանագրի, ԱՀԴ-ն վարելու է ՀԿԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշիվը, որում հաշվառվում են ՀԿԴ-ի հաճախորդների արժեթղթերի հաշիվները, ինչպես նաև իրականացնելու է համապատասխան գործառնություններ այդ հաշիվներով և մատուցելու է արժեթղթերով սահմանված իրավունքների կատարման հետ կապված այլ հարակից ծառայություններ:

Հիշեցնենք, որ ԱՀԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշիվը ՀԿԴ-ում բացվել է 2011թ.-ին: Այժմ սույն պայմանագրով ստեղծված երկկողմանի կապը թույլ է տալիս առավել արդյունավետ իրականացնել անդրսահմանյան դեպոզիտար գործառնությունները:

Ներկայումս ԱՀԴ-ն ունի անվանատիրոջ հաշիվների 8 երկրների դեպոզիտարիաներում՝ ներառյալ 6 երկկողմանի կապեր Euroclear Bank S.A./N.V., Clearstream Banking S.A., Ղազաղստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի, Բելառուսի Կենտրոնական Դեպոզիտարիայի, Ադրբեջանի Ազգային Դեպոզիտար Կենտրոնի և Ղրղզստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում:

Բացի ԱՀԴ-ում բացված օտարերկրյա անվանատիրոջ հաշվից, ՀԿԴ-ն հաշիվներ ունի նաև Ղազաղստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում և Clearstream Banking Luxemburg-ում:

ԱՀԴ-ի մասին

Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան (ԱՀԴ) Ռուսաստանի Դաշնության կենտրոնական դեպոզիտարիան է և հանդիսանում է Մոսկվայի Բորսաների Խմբի մի մաս: ԱՀԴ-ն հիմնադրվել է 1996թ. հունիսի 27-ին:

ԱՀԴ-ն Ռուսաստանի ազգային համարակալման գործակալությունն է, ինչպես նաև համարակալման գործակալության փոխարինող ԱՊՀ երկրներում՝ միջազգային ISIN և CFI կոդերի շնորհման իրավունքով: Միջազգային ռեյթինգավորող գործակալություն՝ Thomas Murray-ը, ԱՀԴ-ին, որպես կենտրոնական դեպոզիտարիա, շնորհել է AA- ռեյթինգ: ԱՀԴ-ում հաշվառված արժեթղթերի ընդհանուր ծավալը 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21,8 տրլն ռուբլի:

2012թ. նոյեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնության Ֆինանսական շուկաների ծառայության կողմից #12-2761/PZ-I հրամանով ԱՀԴ-ին շնորհվել է կենտրոնական դեպոզիտարիայի ստատուս:

ԱՀԴ-ն ունի արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակցի լիցենզիա #177-12042-000100՝ տրված ՌԴ Ֆինանսական շուկաների ծառայության կողմից 2009թ. փետրվարի 19-ին, բանկային գործառնությունների լիցենզիա #3294՝ տրված ՌԴ Կենտրոնական Բանկի կողմից 2012թ. հուլիսի 26-ին, ինչպես նաև քլիրինգի գործունեության լիցենզիա #077-00004-000010՝ տրված ՌԴ Ֆինանսական շուկաների ծառայության կողմից 2012թ. դեկտեմբերի 20-ին:

Գրանցման հասցե՝ ՌԴ, Մոսկվա 105066, Սպարտակովսկայա 12

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ԱՀԴ-ի պաշտոնական կայք www.nsd.ru կամ դիմեք ԱՀԴ-ի Հանրային կապերի բաժին՝ +7 495 232 0910

էլ. փոստ՝  pr@nsd.ru

Twitter: http://twitter.com/NSD_News

ՀԿԴ-ի մասին

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) Հայաստանի միակ արժեթղթերի կենտրոնացված ռեեսրտավարն է և պահառուն: ՀԿԴ-ն հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի դուստ ընկերություն և կազմում NASDAQ OMX Group Inc.-ի մի մաս: ՀԿԴ-ն հանդիսանում է Համարակալման Ազգային Գործակալությունների Ասոցիացիայի գործընկեր, ինչպես նաև Հայաստանի ազգային համարակալման գործակալ, որը լիազորված է ISIN և CFI տարբերակիչ համարներ շնորհել հայկական արժեթղթերին: 2014թ.-ից ՀԿԴ-ն վարում է Հայաստանի պարտադիր կենսաթոշակային համակարգի կենսաթոշակային հաշիվները և ակտիվները:

NASDAQ OMX (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատակարարն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով NASDAQ OMX-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմիզացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: NASDAQ OMX-ի հարթակում ցուցակված են ավելի քան 7 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,300 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000: Ավելին իմանալու համար այցելեք www.nasdaqomx.com:

26.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ:

         ԶԼՄ հետ հաղորդակցման պատասխանատու՝
         Եվգենիա Էվոյան, Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն
         +374 10 543 321 լր. 115
         eugenia.evoyan@nasdaqomx.am, eugenia.evoyan@nasdaqomx.com