«Ինեկոբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ


Երևան, Հայաստան, 2014-06-12 11:10 CEST (GLOBE NEWSWIRE) -- 2014թ.-ի հունիսի 2-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ: Սույն կարգավիճակում ընկերությունը կսպասարկի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին` միջնորդելով Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն համալրել է արդեն իսկ գործող 7 հաշվի օպերատորների ցանկը, որոնց թվում են «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ն և 6 բանկեր՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ, «Արդշինինվեսբանկ» ՓԲԸ,  "Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան" ՓԲԸ, «Կոնվերս Բանկ» ԲԲԸ, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ, «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ:

Կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են նշված հաշվի օպերատորների և «Իմ հաշիվ» հավելվածի միջոցով կառավարել իրենց կենսաթոշակային հաշիվները, մասնավորապես՝ ներկայացնել ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրության և այլ դիմումներ, ինչպես նաև ստանալ տեղեկատվություն կենսաթոշակային հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ:

Կենսաթոշակային հաշվի օպերատորի կարգավիճակ կարող է ստանալ ՀՀ կառավարության 16 օգոստոսի 2012 թվականի N 1021-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանող ցանկացած ընկերություն:

Կենսաթոշակային համակարգի Հաշվի օպերատորների ցանկը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև օպերատորների սպասարկման կետերի մասին տեղեկատվությունը հասանելի է www.nasdaqomx.am պաշտոնական կայքի «Կենսաթոշակային հաշվի օպերատորներ» բաժնում (http://nasdaqomx.am/am/pension_account_operators.htm): 

Ինեկոբանկի մասին

Ինեկոբանկը հիմնադրվել է 1996 թվականին: Գործունեության տարիների ընթացքում հաստատվել է որպես բանկային համակարգի արդյունավետ և դինամիկ զարգացող բանկ: Բանկի նպատակն է խթանել մասնավոր հատվածի զարացումը Հայաստանում՝ հանդես գալով որպես միկրո, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև անհատ հաճախորդների հուսալի և հավատարիմ գործընկեր: 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 320 մլն ԱՄՆ դոլլար, իսկ համախառն վարկային պորտֆելը 213 մլն ԱՄՆ դոլար: Բանկն ունի 205,000 ակտիվ հաճախորդ, որոնք սպասարկվում են Բանկի 16 մասնաճյուղերում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.inecobank.am:

NASDAQ OMX-ի մասին

NASDAQ OMX (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատակարարն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով NASDAQ OMX-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմիզացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: NASDAQ OMX-ի հարթակում ցուցակված են ավելի քան 8 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,200 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000: Ավելին իմանալու համար այցելեք www.nasdaqomx.com:

26.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ “Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա” ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

         ԶԼՄ հետ հաղորդակցման պատասխանատու՝
         Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտ
         +374 10 543 321 լր. 115
         eugenia.evoyan@nasdaqomx.am, eugenia.evoyan@nasdaqomx.com