ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսերի ութերորդ թողարկումը ցուցակվեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում


Երևան, Հայաստան, 2014-06-26 15:33 CEST (GLOBE NEWSWIRE) -- 2014թ.-ի հունիսի 26-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվում են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 40,000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8% տարեկան տոկոսադրույքով և 48 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն ARBKB8 բորսայական հապավմամբ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի առավել ակտիվ թողարկողներից մեկն է: Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվում են ԱՐԱՐԱՐՏԲԱՆԿ-ի հասարակ անվանական բաժնետոմսերը (ARBK), ինչպես նաև ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB7) և ԱՄՆ դոլարով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB5, ARBKB6): Ընկերության պարտատոմսերի ևս 4 թողարկումներ ցուցակվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում 2007, 2008, 2009 և 2011 թվականներին, որոնք հետագայում բարեհաջող մարվել են:

Հիշեցնենք, որ 2012 և 2013թթ.-ի արդյունքներով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը երկու անգամ հաղթող է ճանաչվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից կազմակերպվող «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխության միաժամանակ երեք անվանակարգերում՝  «Բորսայի լավագույն անդամ՝ պետական պարտատոմսերի շուկայում», «Բորսայի լավագույն անդամ` վարկային ռեսուրսների շուկայում»  և «Բորսայի լավագույն անդամ 2012», «Բորսայի լավագույն անդամ 2013»  գեր-անվանակարգերում:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում առևտրին թույալտրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են www.nasdaqomx.am պաշտոնական կայքի «Ֆինանսական գործիքներ» բաժնում (http://www.nasdaqomx.am/am/instruments.htm): 

NASDAQ OMX-ի մասին

NASDAQ OMX (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատակարարն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով NASDAQ OMX-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմիզացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: NASDAQ OMX-ի հարթակում ցուցակված են ավելի քան 8 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,200 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000: Ավելին իմանալու համար այցելեք www.nasdaqomx.com:

26.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ “Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա” ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

         ԶԼՄ հետ հաղորդակցման պատասխանատու՝
         Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտ
         +374 10 543 321 լր. 115
         eugenia.evoyan@nasdaqomx.am, eugenia.evoyan@nasdaqomx.com