Արմսվիսբանկը՝ Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից թողարկված պարտատոմսերի 10րդ թողարկման շուկա ստեղծող


Երևան, Հայաստան, 2014-05-26 07:59 CEST (GLOBE NEWSWIRE) -- 2014թ. մայիսի 19-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ին, որը բորսայի անդամ է 2007թ.-ի սեպտեմբերի 14-ից, շնորհել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տասներորդ թողարկման (NMCCB2A) շուկա ստեղծողի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 15-ին Ազգային Հիփոթեքային Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի  10% եկամտաբերությամբ պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ընգրկելով հիմնական Abond ցուցակում, ինչպես նաև թույլատրվեցին հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

Որպես Շուկա ստեղծող Արմսվիսբանկը կապահովի պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ` նպաստելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը: Հարկ է նշել, որ Արմսվիսբանկը շուկա ստեղծողի գործառույթներ է իրականացնում նաև «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի (AHEK) համար, որնք ցուցակված են Բոսայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի, ինչպես նաև բորսայի անդամների մասին տեղեկատվությունը զետեղված է բորսայի www.nasdaqomx.am պաշտոնական կայքում:

Արմսվիսբանկի մասին

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն` 2004թ. հոկտեմբերի 7-ին և ՀՀ ԿԲ-ից ստացել է բանկային գործունեության թիվ 84 արտոնագիրը` 2005թ. փետրվարի 25-ին:  Բանկի բաժնետերերն են շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիր, 100% սեփականատեր և Գործադիր տնօրեն Վարդան Սիրմաքեսը և  «ԲԵԼԵԳԻՆԳՍՄԱՉԵՓԻՋ ՋՈՆԳՈ» ՍՊԸ՝ համապատասխանաբար 80% և 20% մասաբաժիններով:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով` կորպորատիվ, ներդրումային և անհատական բանկային ծառայությունների ոլորտում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.armswissbank.am:

 

NASDAQ OMX-ի մասին

NASDAQ OMX (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատակարարն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով NASDAQ OMX-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմիզացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: NASDAQ OMX-ի հարթակում ցուցակված են ավելի քան 8 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,200 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000: Ավելին իմանալու համար այցելեք www.nasdaqomx.com:

26.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ “Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա” ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

         ԶԼՄ հետ հաղորդակցման պատասխանատու՝
         Եվգենիա Էվոյան, Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն
         +374 10 543 321 լր. 115
         eugenia.evoyan@nasdaqomx.am, eugenia.evoyan@nasdaqomx.com