Երևան, Հայաստան, 2014-02-06 16:54 CET (GLOBE NEWSWIRE) -- 2014թ. փետրվարի 5-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի տեղաբաշխում:
Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 100 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով, 12 ամիս ժամկետայնությամբ, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմս` 1,000,000,000 ՀՀ դրամ ծավալով։
Ընկերության պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր քանակը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 10,050 հատ՝ 924,419,680 ՀՀ դրամ ծավալով:
Տեղաբաշխվել է Ընկերության 8,050 հատ պարտատոմս՝ 805,000,000 ՀՀ դրամ ծավալով: Տեղաբաշխումից Ընկերության հասույթը կազմել է 741,058,200 ՀՀ դրամ:
Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.6766%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 8.8013%:
Ներկայումս ընկերության պարտատոմսերի երեք թողարկումները թույլատրված են առևտրի և շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կորպորատիվ պարտատոմսերի ազատ շուկայում:
Տեղաբաշխման մանրամասն տվյալները կարող եք ներբեռնել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնից՝ www.nasdaqomx.am:
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի մասին
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:
NASDAQ OMX-ի մասին
Էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX Group-ը ապահովում է տնտեսական զարգացումները և նորարար տեխնոլոգիաներ բորսայական առևտրի ամբողջ ցիկլի համար՝ սկսած ռիսկի կառավարումից մինչ առևտուրը, վերահսկողությունը և քլիրինգը: ԱՄՆ-ում և Եվրոպայում մենք գործարկում ենք շուրջ 23 շուկաներ, 3 քլիրինգային ընկերություններ և 5 կենտրոնական դեպոզիտարիաներ, որոնք սպասարկում են բազմաթիվ գործիքներ՝ բաժնետոմսեր, օպցիոններ, պարտատոմսեր, ածանցյալ գործիքներ, ապրանքներ, ֆյուչրսներ և կառուցվածքային գործիքներ: Մեր տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս մշակել վարկյանում ավելի քան 1 մլն հաղորդագրություններ 40 միկրովարկյան արագությամբ և համակարգի 99.999% հասանելիությամբ: NASDAQ OMX-ը աշխատում է 50 զարգացած և զարգացող երկրների ավելի քանի 70 շուկաներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: Մեր մրցանակակիր տեղեկատվական պրոդուկտները և համաշխարհային ինդեքսները հանդիսանում են ֆինանսական շուկաների չափորոշիչներ: Մեր հարթակներում ցուցակված են 6 տրլն ԱՄՆ դոլարի շուկայական կապիտալիզացիա ունեցող շուրջ 3,400 ընկերություններ, որոնց ինովացիաները ձևավորում են մեր աշխարհը: Մենք այսօր ենք ստեղծում կապիտալի հնարավորություններ ապագա գաղափարների համար: Այստեղ յուրաքանչյուր օր աշխարհը մեծ քայլերով առաջ է գնում: Բարի գալուստ NASDAQ OMX-ի դար: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.nasdaqomx.com կայքը, ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում (http://www.facebook.com/NASDAQ) և Twitter-ում (http://www.twitter.com/nasdaqomx): (Բորսայական հապավում՝ NDAQ, S&P 500-ի անդամ):
26.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ “Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա” ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:
ԶԼՄ հետ հաղորդակցման պատասխանատու՝
Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտ
+374 10 543 321 լր. 115
eugenia.evoyan@nasdaqomx.am, eugenia.evoyan@nasdaqomx.com