Երևան, Հայաստան, 2014-02-13 14:26 CET (GLOBE NEWSWIRE) -- 2014թ. փետրվարի 12-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ցուցակեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերը, ընգրկելով հիմնական Abond ցուցակում:
ՎԶԵԲ-ի պարտատոմսերի 2 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և մեկ տարի մարման ժամկետով այս պարտատոմսերը առաջին լողացող արժեկտրոնով արժեկտրոնային պարտատոմսերն են հայկական շուկայում: Պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում EBRDB1 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:
«ՎԶԵԲ-ը առանցքային դեր ունի Հայաստանի ներդրումային նախագծերում, և իրենց պարտատոմսերի ցուցակումը հիմնական Abond ցուցակում կարևոր քայլ է նոր գործիքների ներդրման և Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար», - նշել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:
«Ազգային արժույթով արտահայտված ՎԶԵԲ-ի այս պարտատոմսերը խթանելու են և աջակցելու են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը: ՎԶԵԲ-ի դրամային վարկավորման այս մեխանիզմի շնորհիվ նաև նվազելու է տեղական գործարաների արժութային ռիսկը», - ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեվիսը:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 31-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել ՎԶԵԲ-ի ՀՀ դրամով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերի 1-ին թողարկման տեղաբաշխումը: Ընկերության 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով լողացող արժեկտրոնով պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայական տեղաբաշխման հարթակի միջոցով: Արժեկտրոնի մեծությունը հղված է ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակվող 6 ամսյա պարտատոմսերի եկամտաբերության կորի արժեքին, որին գումարվում է 0.3% մարժա հետագա արժեկտրոնային վճարման համար: Աճուրդի ընթացքում ձևավորված` արժեկտրոնի կտրման եկամտաբերությունը կազմել է 8.555%:
Դա միջազգային ֆինանսական կազմակերպության կողմից թողարկված պարտատոմսերի առաջին բորսայական հրապարակային տեղաբաշխումն էր Հայաստանում, որը ընդլայնում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման տեխնոլոգիաներն օգտագործող հաճախորդների ցանկը և Հայաստանի կապիտալի շուկայում ներդրումային հնարավորությունների ընդլայնման հիմք է ստեղծում:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվող գործիքներին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքի՝ www.nasdaqomx.am, «Ֆինանսական գործիքներ» բաժնից:
ՎԶԵԲ-ի մասին
ՎԶԵԲ-ը միջազգային կազմակերպություն է, որը Եվրոպական Տնտեսական Համայնքի և Եվրոպական Ներդրումային Բանկի հետ միասին հիմնադրվել է 1990թ.-ի մայիսի 29-ին 40 երկրների կողմից կնքված Համաձայնագրով: Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1991թ. մարտի 28-ին, ՎԶԵԲ-ը սկսել է իր գործունեությունը 1991թ. ապրիլի 15-ին: ՎԶԵԲ-ը ներկայումս ունի 66 անդամ՝ ներառյալ Հայաստանը, ընկերության գլխամասը գտնվում է Լոնդոնում:
NASDAQ OMX-ի մասին
NASDAQ OMX (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատակարարն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով NASDAQ OMX-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմիզացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: NASDAQ OMX-ի հարթակում ցուցակված են ավելի քան 8 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,200 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000: Ավելին իմանալու համար այցելեք www.nasdaqomx.com:
26.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ:
ԶԼՄ հետ հաղորդակցման պատասխանատու՝
Եվգենիա Էվոյան, Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն
+374 10 543 321 լր. 115
eugenia.evoyan@nasdaqomx.am, eugenia.evoyan@nasdaqomx.com