Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում


Երևան, Հայաստան, 2014-02-13 14:34 CET (GLOBE NEWSWIRE) -- 2014թ. փետրվարի 12-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ցուցակեց Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (ՄՖԿ) ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերը, ընգրկելով պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում:

ՄՖԿ-ի պարտատոմսերի 2 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով այս թողարկումը ներառում է 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 9.7% տոկոսադրույքով, երեք տարի մարման ժամկետով 200,000 անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում IFCCB1 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են դրանցով հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքումը:

«ՄՖԿ-ն Հայաստանի իրական և բանկային հատվածները ֆինանսավոր կարևոր կառույցներից է և իր պատարտոմսերը այժմ ընգրկվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հիմնական Abond ցուցակում: Այս ցուցակումը  շատ կարևոր է նոր գործիքների ներդրման և Հայաստանի կապիտալի շուկայում ներդրումային գործիքների դիվերսիֆիկացման տեսանկյունից:» , - նշել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

«Որպես Հայաստանի կապիտալի շուկայում առաջին արտասահմանյան թողարկող, մենք հուսով ենք, որ ՄՖԿ-ի պարտատոմսերը կնպաստեն երկրում կապիտալի շուկայի հանդեպ ուշադրության բարձրացմանը: Արդյունավետ լոկալ կապիտալի շուկաները հանդիսանում բարգավաճող մասնավոր հատվածի հիմք, ինչպես նաև նոր աշխատատեղերի և տնտեսական աճի խթան: Մենք հավատարիմ ենք Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը և հնարավորությւոնների ստեղծմանը այնտեղ, որտեղ վերջիններս առավել անհրաժեշտ են», - ասել է ՄՖԿ-ի Փոխնախագահ և Գանձապետ Ջինգդոնգ Հուանը:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվող գործիքներին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքի՝ www.nasdaqomx.am, «Ֆինանսական գործիքներ» բաժնից:

IFC -ի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածին: Աշխատելով ավելի քան 100 երկրների մասնավոր ձեռնարկությունների հետ, մենք, օգտագործելով մեր կապիտալը, գիտելիքները և ազդեցությունը, օգնում ենք վերացնել ծայրահեղ աղքատությունը և հասնել համընդհանուր բարեկցության:  2013 ֆինանսական տարում` օգնել ենք մասնավոր հատվածին օգտագործել իրենց ներուժը ստեղծելու աշխատատեղեր, խթանել ենք նորարարությունը և աջակցել աշխարհի առավել հրատապ զարգացման մարտահրավերների լուծմանը, հասցնելով մեր ներդրումները ռեկորդային  շուրջ 25 միլիարդ ԱՄՆ դոլարի: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www. ifc.org

NASDAQ OMX-ի մասին

NASDAQ OMX (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատակարարն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով NASDAQ OMX-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմիզացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: NASDAQ OMX-ի հարթակում ցուցակված են ավելի քան 8 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,200 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000: Ավելին իմանալու համար այցելեք www.nasdaqomx.com:

26.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ:

         ԶԼՄ հետ հաղորդակցման պատասխանատու՝
         Եվգենիա Էվոյան, Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն
         +374 10 543 321 լր. 115
         eugenia.evoyan@nasdaqomx.am, eugenia.evoyan@nasdaqomx.com